հինգշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2022
ՀՀ դեսպանն ու Հունաստանի ՄԻՊ-ն անդրադարձել են Հունաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին և խնդիրներին

ՀՀ դեսպանն ու Հունաստանի ՄԻՊ-ն անդրադարձել են Հունաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին և խնդիրներին

Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը hուլիսի 1-ին հանդիպել է Հունաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, Միջերկրականի օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ, Օմբուդսմենի միջազգային ինստիտուտի (IOI-Եվրոպա) տարածաշրջանային կառույցի նախագահ Անդրեաս Պոտակիսի հետ:

Հունաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական, դատաիրավական, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են ինստիտուտների միջև փորձի փոխանակման, փոխադարձ այցերի, համագործակցության խորացման կարևորությունը:

«Կողմերն անդրադարձել են Հունաստանի տարածքում մշտապես կամ ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին, խնդիրներին:

Հանդիպման ընթացքում նախանշվել է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի ՄԻՊ ինստիտուտների միջեւ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկրների միջև համագործակցելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու պատրաստակամությունը:

  • Կիսվել: