ՀՀ դեսպանն այցելել է Թբիլիսիի Կովկասի համալսարան
Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Թբիլիսիի Կովկասի համալսարան։ ՀՀ դեսպանին ընդունեց համալսարանի նախագահ Կախա Շենգելիան, հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
Կ. Շենգելիան ներկայացրեց համալսարանական առօրյայի և գիտակրթական գործունեության կազմակերպման համար բուհում ստեղծված պայմանները։ Նա նաև անդրադարձավ համալսարանի շենքի պատմությանը` նշելով, որ 1911-1924թթ. այս շենքում է գործել Թբիլիսիի Ներսիսյան ճեմարանը։ ՀՀ դեսպանը կարևորեց հայ ժողովրդի համար խորհրդանշական նշանակություն ունեցող շենքի նկատմամբ հոգատար վերաբերմունքը։
Կողմերը քննարկեցին Հայաստանի և Վրաստանի համալսարանների միջև համագործակցության խորացման ուղիները, մտքեր փոխանակեցին համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների վերաբերյալ։


