ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները կօգտագործվեն արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու կառավարմանը

ՀՀ առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները կօգտագործվեն արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու կառավարմանը

2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:

Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։

  • Կիսվել: