երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն վշտացած է Բաթումիում բնակելի շենքի փլուզման պատճառով

ՀՀ ԱԳՆ-ն վշտացած է Բաթումիում բնակելի շենքի փլուզման պատճառով

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Բաթումիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ գրառում է կատարել «Twitter»-ի իր միկրոբլոկում։

«Մենք վշտացած ենք Բաթումիում բնակելի շենքի փլուզման պատճառով: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում: Հայաստանը Վրաստանի բարեկամ ժողովրդի կողքին է», – ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

  • Կիսվել: