ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակողների հետևանքով զոհվածների ընտանիքներին
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Ավստրիայի Գրաց քաղաքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
՛՛Ցնցված ենք Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից։ Այս մասին ասված է ՀՀ Արտաքին գործերի նախարարության սոցցանցի էջում:
Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին այս սարսափելի ողբերգության կապակցությամբ։ Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավստրիայի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր: