հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ ԱԳՆ աշխատակիցները մասնակցել են Սուրբ Թադևոս առաքյալի վանքի ուխտագնացությանը

ՀՀ ԱԳՆ աշխատակիցները մասնակցել են Սուրբ Թադևոս առաքյալի վանքի ուխտագնացությանը

Հուլիսի 15-ին ՀՀ ԱԳՆ մի խումբ աշխատակիցներ մասնակցել են Սուրբ Թադևոս առաքյալի վանքի ամենամյա եռօրյա ուխտագնացությանը, եղել նաև Ս․ Ստեփանոս նախավկայի վանքում։ Այդ մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանությունւից։

Այս տարվա ուխտագնացությունը նվիրված էր Ս․ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-ամյակին։ Հայաստանից ժամանած հյուրերին Սուրբ Թադևոս վանքում դիմավորել է Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գրիգոր Արք․ Չիֆթճյանը, մատուցել սուրբ պատարագ։ Ուխտագնացությանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, դեսպանության դիվանագետները և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Տեղեկացնենք, որ 2008թ. ԻԻՀ ներկայացմամբ Թադեի վանքը Ս․ Ստեփանոս և Ծործոր վանքերի հետ միասին «Հայկական եկեղեցիները Իրանում» անվամբ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Իսկ 2020թ. «Սուրբ Թադևոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

  • Կիսվել: