ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հետմահու հուշամեդալներ պատերազմում նահատակված հերոսներին

Հետմահու հուշամեդալներ պատերազմում նահատակված հերոսներին

Այս շաբաթ Գեղարքունիքի մարզպետարանի և մարզային զինկոմիսարիատի պատասխանատու աշխատակիցները ԱՀ նախագահի հրամանագրի հիման վրա հետմահու «Մարտական ծառայության» համար հուշամեդալներ հանձնեցին Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված զինծառայողներ Գանձակ համայնքից՝ Միշա Արծրունի Հակոբյանի, Լճաշեն համայնքից՝ Գևորգ Սևակի Բաբայանի, Գեղամաբակ համայնքից՝ Արմեն Սամվելի Ենգիբարյանի և Սեմյոնովկա համայնքից՝ Վիգեն Համլետի Քոչարյանի ծնողներին: 

Հանդիպումների ընթացքում հնչեցին հիշատակի և ոգեկոչման խոսքեր:


  • Կիսվել: