երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հետեւներից ընկնելով լինի, հետեւներից կընկնեմ, ու իրենք գիտեն՝ ես ինչ եմ ասում. քաղաքապետը՝ «Լոկատոր» ընկերությանը

Հետեւներից ընկնելով լինի, հետեւներից կընկնեմ, ու իրենք գիտեն՝ ես ինչ եմ ասում. քաղաքապետը՝ «Լոկատոր» ընկերությանը

Ասում եք՝ ամեն ինչը ընթացքի մեջ է. 4 օր ի՞նչ ենք արել, որ ընթացքի մեջ է: Անընդհատ պրոցեսից ենք խոսում, բայց արդյունքներից չենք խոսում: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգվարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով Մետրոպոլիտենի վճարային նոր համակարգի գործարկման նպատակով մրցույթ հայտարարելու համար համապատասխան մասնագետ հետ բանակցելու հարցին:

Ինչ վերաբերում է Երեւանում լուսացույցների կառավարման ծրագրային ապահովման  հանձնման-ընդունման աշխատանքների ընթացքին, քաղաքապետը բարկացավ, որ այդ ծրագիրը մինչեւ հիմա քաղաքապետարանի սերվերում չէ. «Ինձ պետք է, որ այդ ծրագիրը լինի քաղաքապետարանում: Ակտով հանձնում-ընդունում արվե՞լ է: Եթե չեն անում, ասեք՝ չի անում էդ կազմակերպությունը»:

Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը զեկուցեց. «Նախկին «Լուսանշան» ՊՈԱԿ-ի եւ «Լոկատոր» ընկերության միջեւ պայմանագրի վերանայման անհրաժեշտություն է առաջացել: «Լոկատոր»-ը պնդում է, որ լուսացուցն իրեն պատվիրել է զուտ միջամտություն տալու ծրագիրը, իսկ այն, ինչ նստած է սերվերին, իրենցն է, չեն կարող ներբեռնել մեր սերվերի վրա»:

Սա հունից հանեց Հրաչյա Սարգսյանին. «Ինձ պետք է, որ այդ ծրագիրը լինի մեր սերվերի վրա: Կա գրություն, որտեղ ասվում է, որ դա մերն է եւ պետք է գա համայնքին: Եթե չի գալիս, ես կմտածեմ՝ ոնց  անեմ: Էդ շանտաժի լեզվով չի լինի խոսել: Հետեւներից ընկնելով լինի, հետեւներից կընկնեմ, ու իրենք գիտեն՝ ես ինչ եմ ասում»:

  • Կիսվել: