հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հետախուզվողն օդանավակայանից բերման ենթարկվեց

Հետախուզվողն օդանավակայանից բերման ենթարկվեց

Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 2-ին Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 27-ամյա Սեւակ Թ.-ն, որը փետրվարի 20-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից:

  • Կիսվել: