հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հերացիականների ևս մեկ սերունդ ճանապարհեցինք դեպի նոր ու պատասխանատու կյանք․ ԵՊԲՀ ռեկտոր

Հերացիականների ևս մեկ սերունդ ճանապարհեցինք դեպի նոր ու պատասխանատու կյանք․ ԵՊԲՀ ռեկտոր

Մեզ համար այսօր ևս պատվարժան և հիշարժան օր է: Հերացիականների մեկ սերունդ հանրակրթական փուլն ավարտելով թևակոխում է մեծ կյանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․

«Կարող ենք արձանագրել, որ 21-րդ դարում մարդն առանց կրթության, անշուշտ, կարող է լինել կենսաբանորեն երջանիկ, բայց նա չի կարող երջանկացնել ոչ իր ընտանիքին, ոչ իր ժողովրդին, եթե չունենա կրթական բարձր ցուցանիշ: Այս հնարավորությունը, որն ընձեռել են ձեզ ձեր ուսուցիչները ամենամեծ հարստություններից մեկն է: Երջանկության գրավականն է ՝ կրթություն ստանալ հայրենիքում:

Կրթության այս փուլն ավարտելով՝ ձեզնից յուրաքանչյուրի առջև կա հնարավորություն շարունակել ակադեմիական կրթական համակարգում: Այն խստությունը, որը ինչ-որ չափով ձեզ լարվածության էր բերում այս փուլում, երկրորդ փուլում ավելի է բարձրանալու: Ես ուզում եմ, որ դուք այդ խստությանը վերաբերվեք որպես ձեր հնարավորությունների բազմապատկիչ, այդ խստությունը համեմված է գթասրտությամբ, ծնողական հոգատարությամբ: Վերջին զանգը ապագայում նորանոր հաջողություններ կերտելու մեկնակետ է: Շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ»։ 

  • Կիսվել: