ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հենզել Մկոյանը կարծում է, որ Իրմա Ինաշվիլիի հայտարարությունը լարվածություն ստեղծելու համար է

Հենզել Մկոյանը կարծում է, որ Իրմա Ինաշվիլիի հայտարարությունը լարվածություն ստեղծելու համար է

Երեկ՝ մայիսի 8-ին, Ախալքալաքում ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի մարդկանց միջև, ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել բռնության փաստի առթիվ: «Վրաստանի հայրենասերների դաշինքի» առաջնորդը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ բռնություն է իրագործվել «պատգամավոր Հենզել Մկոյանի խմբավորման անդամի կողմից»: Պատգամավորն ինքը կարծում է, որ Իրմա Ինաշվիլիի հայտարարությունն ուղղված է քաղաքում լարված իրավիճակ ստեղծելուն, գրում է jnews.ge-ն:

Հենզել Մկոյանը վրդովված է Իրիմա Ինաաշվիլիի գրառումից: Ի պատասխան Jnews-ի հարցի՝ նա ասաց.

«Ես չգիտեմ, թե ինչու է Ինաշաշվիլին կեղծ տեղեկատվություն տարածում ոչ միայն իմ մասին, այլև «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Իրակլի Կոբախիձեի: Հիմա ինչ վերաբերում է ծեծկռտուքին: Բավական է, ինչքան կարելի է, չգիտեմ, թե ինչու է այդ կինն այդպես արտահայտվում: Գիշերն իմացա, որ Խոսպիոյից երկու հարևաններ կռիվ են արել միմյանց հետ, բայց հետո հաշտվել են: Ես շրջանում ունեմ հազարավոր ակտիվիստներ և ինձ մտերիմ մարդիկ, եթե ինչ-որ գյուղում նրանք միմյանց հետ կռվեն, ինչ է, ես եմ դրանում մեղավոր: Ի՞նչ խմբավորում, ինչի՞ մասին է խոսքը, ո՞րտեղից ինձ խմբավորում: Իմ ընտանիքը 1995 թ.-ին զրոյից կառուցել է ՀԷԿ, 12 տարի անվճար էլեկտրականություն էր տրամադրում հիվանդանոցին, ոստիկանությանը, Երկրորդ աշխարհամարտի վետերաններին և դպրոցներին: Նա դիտավորյալ ցանկանում է լարված իրավիճակ ստեղծել քաղաքում: Այդ մարդիկ երկուսն էլ եղբորս բենզալցակայանի աշխատակիցներն են, և նրանք միմյանց հետ կռիվ են ունեցել Խոսպիո գյուղի սահմաններից դուրս՝ վարպետի մոտ, ինչ կապ ունեմ ես, ինչպես կարելի է այսպիսի շոու կազմակերպել, նման բան հայտարարել», – ասում է Հենզել Մկոյանը:

Նա նույնպես գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես կոչ է անում շրջանում լարվածություն չստեղծել:

Հիշեցնենք, որ անցած գիշեր «Հայրենասերների դաշինքի» առաջնորդը հայտարարել էր Ախալքալաքում ծեծկռտուքի մասին՝ դատապարտելով երկրի ղեկավարությանը՝ հանցագործությունները ծածկելու մեջ, և, մասնավորապես, պատգամավոր Հենզել Մկոյանին:

Արարատ Համբարյանը, որի անունը շոշափվում է որպես բռնության գլխավոր մասնակից, հայտարարել է, որ ինքը որևէ կապ չունի ծեծկռտուքի հետ, և որ կարող է դա ապացուցել:

  • Կիսվել: