երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Այսօր Նավասրադի տոնն է, շնորհավորում եմ բոլորիդ և մեզ հետևող ժողովրդին. Ռուբինյան

Այսօր Նավասրադի տոնն է, շնորհավորում եմ բոլորիդ և մեզ հետևող ժողովրդին. Ռուբինյան

«Հարգելի գործընկերներ, ի դեպ, ասացիք՝ Ռուբեն Ռուբինյան և Գեղամ Նազարյան, հիշեցի, որ այսօր Նավասարդն է, որը բացի հին հայկական տոն լինելուց ԱԺ նախորդ գումարման խորհրդարանում այն դարձրել ենք պաշտոնական տոնացույցի մաս»,- ԱԺ նիստում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահի պաշտոնում ՔՊ-ական Վիլեն Գաբրելյանի թեկնածության քննարկման ժամանակ հիշեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա հիշեցրեց, որ ըստ տոնացույցի, այս տոնը կոչվում է Նավասարդ ազգային ավանդույթի, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր։

 «Այս օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ և մեզ հետևող ժողովրդին»,-հայտարարեց Աժ խոսնակը։

  • Կիսվել: