Ինչպես է երկաթե թիթեղների տակ կտորով փաթաթած հայտնաբերված նորածնի առողջական վիճակը
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ երեկ Երևանի Հալաբյան 13 շենքի երկաթների տակից հայտնաբերված նորածին երեխայի առողջական վիճակը կայուն է։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են երեխայի մոր ինքնությունը։



