Հենց իմացել ենք, որ երեխեքին ազատ են արձակել, վեր ենք կացել Գյումրիից եկել եք Երեւան․ գերությունից վերադարձած Հրաչ Ավագյանի հարազատ
Շատ կարեւոր ու մեծ բան է, հաճելի զգացողություն է, թող բոլորն էլ հետ գան, հասնեն իրենց ընտանիքներին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց գերությունից վերադարձած Հրաչ Ավագյանի հարազատներից մեկը՝ նշելով, որ Հրաչը գերի է ընկել Խծաբերդում:
«Կարմիր Խաչն օգնում էր, կարողանում էինք խոսել իր հետ: Միշտ լավն է ասել, վատ բան չի ասել, բայց չենք կարող ասել՝ ոնց է եղել այնտեղ: Կգա, կիմանանք: Ժամանակը կգա Արցախի իշխանության ներկայացուցիչներին էլ կվերադարձնեն»,-ասաց նա:
«Հենց իմացել ենք, որ երեխեքին ազատ են արձակել, վեր ենք կացել Գյումրիից եկել եք Երեւան: Շատ ուրախ ենք ու բոլորից էլ շատ շնորհակալ ենք, թե կառավարությունից, թե ընդդիմությունից: Շատ շնորհակալ ենք, որ երեխեքին հետ բերեցին»:


