Հայտնի են կորոնավիրուսի դեմ շարժական պատվաստումային կետերի տեղակայման վայրերը
Կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է ակտիվ ներգրավվել պատվաստումային գործընթացում՝ դրանով իսկ կանխելով հիվանդացության տարածումը և դրա հետևանքով առաջացող մահվան դեպքերը:
Նախարարությունը հրապարակել է նաև Կորոնավիրուսի դեմ շարժական պատվաստումային կետերի տեղակայման վայրերը:
Երևան
- Հյուսիսային պողոտա
- «Կասկադ համալիրի» հարակից տարածք
- «Մալիբու» սրճարանի հարակից տարածք
- «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածք
- «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց
- «Երևանի 2800-ամյակի այգու» հարակից տարածք
- «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածք
- «Դալմա Գարդեն» մոլ
- «Մեգամոլ» առևտրի կենտրոն
Շիրակի մարզ
- Գյումրու Վարդանանց հրապարակ
Լոռու մարզ
- Վանաձորի Հայքի հրապարակ
Տավուշի մարզ
- Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ