շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնի է՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում երբ կսկսվեն աշնանային արձակուրդները

Հայտնի է՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում երբ կսկսվեն աշնանային արձակուրդները

2022-2023 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները դպրոցներում կավարտվեն 2023թ. մայիսի 26-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և մայիսի 27-ին` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։

Այս մասին նշվում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանում։

2022-2023 ուսումնական տարում աշնանային արձակուրդները կտրվեն.
1) առաջին դասարանցիներին՝ 2022թ. հոկտեմբերի 17-ից 30-ը ներառյալ,

2) երկրորդ դասարանցիներին՝ 2022թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ,
3) 3-12-րդ դասարանների սովորողներին՝ 2022թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ։

  • Կիսվել: