ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայտնի է՝ երբ Ֆրանսիայի Մեծերի Պանթեոն կտեղափոխվեն Միսակ Մանուշյանի և տիկնոջ աճյունները

Հայտնի է՝ երբ Ֆրանսիայի Մեծերի Պանթեոն կտեղափոխվեն Միսակ Մանուշյանի և տիկնոջ աճյունները

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները Ֆրանսիայի Հանրապետության Սենատում հանդիպել են սենատոր, Ֆրանսիա֊Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Պյեռ Ուզուլիասի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Պյեռ Ուզուլիասը հայ ժողովրդի մեծ բարեկամն է, ում երկարամյա պայքարի արդյունքում է նաև կայացվել Միսակ Մանուշյանի և նրա տիկնոջ աճյուները Մոն Վալերյանից Ֆրանսիայի Մեծերի Պանթեոն տեղափոխելու որոշումը։

Մանուշյանների պանթեոնիզացիայի հանդիսավոր արարողությունը նախատեսված է 2024թ. փետրվարին»,-ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: