շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնաբերվել են առանց կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրացիներ (տեսանյութ)

Հայտնաբերվել են առանց կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրացիներ (տեսանյութ)

2019-2023 թթ. հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների Միջպետական ծրագրի շրջանակներում ոստիկանությունը շարունակում է պարբերաբար իրականացնել անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ։

Քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի կազմակերպած հերթական միջոցառումը մարտի 7-ին էր։ Այն իրականացվել է Էրեբունու ոստիկանների հետ։

Ստուգայցեր են կատարվել բաժնի սպասարկման տարածքի հյուրանոցներում ու վարձակալած բնակատեղիներում։ Հայտնաբերվել են ու անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվել առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող երկու տասնյակից ավելի օտարերկրյա քաղաքացիներ։

Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Նմանօրինակ միջոցառումները շարունակական են։

 

  • Կիսվել: