երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հայտնաբերվել է հերոինով փաթեթ՝ 140 գրամ․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Հայտնաբերվել է հերոինով փաթեթ՝ 140 գրամ․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի տղամարդ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում և այլ վայրերում տեղադրում է թմրանյութի փաթեթներ:

Հունիսի 15-ին՝ ժամը 22.10-ին, երևանցի 37-ամյա տղամարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղի սրվակ, ներարկիչ ու բամբակ, նաև պոլիէթիլենային փաթեթ՝ շագանակագույն փոշենման զանգվածով, որը փաթեթի հետ կշռել է ավելի քան 140 գրամ:

37-ամյա տղամարդը հայտնել է, որ փոշենման զանգվածը հերոին է: Նաև հավելել է, որ թմրամիջոցի կոորդինատներն իրեն փոխանցել է տելեգրամյան կայքում գրանցված մի անձ, ինքն էլ պետք է հերոինը բաժաներ մասերի ու տեղադրեր տարբեր վայրերում, ինչի համար որպես վճար ստանար երեք գրամ հերոին:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: