երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Հայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մարմինը

Հայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մարմինը

Այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են տացվել, որ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ-Վարդաղբյուր գյուղերի բաժանարար հատվածում՝ վագոն-տնակի մոտ, տղամարդու կախված դի կա:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Քրեական ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հովհաննես Գ.-ի դին՝ վագոն տնակի կողային հատվածում՝ երկաթե խողովակից կախված վիճակում: 

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Շիրակի մարզի կաթի գործարաններից մեկում էր աշխատում՝ որպես կաթ հավաքող, և նրան կցված էր կաթի ավտոմեքենա:  Առավոտյան, երբ գործընկերները տեսել են, որ նա ուշանում է, սկսել են փնտրել նրան, ապա հայտնաբերել են նշված վայրում: 

  • Կիսվել: