ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայտարարվել է Ագարակից դեպի թունել  ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ

Հայտարարվել է Ագարակից դեպի թունել  ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Ագարակից մինչև թունել շուրջ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթ, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

Մրցույթի արդյունքում ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է մատուցի Տրանշ 4-ի (Ագարակից մինչև թունել շուրջ 32 կմ ճանապարհ) շինարարության տեխնիկական հսկողության բոլոր ծառայությունները՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Շինարարական աշխատանքների տևողությունը նախատեսվում է 36 ամիս: Թերությունների վերացման ժամանակաշրջանը սահմանված է աշխատանքների ավարտից հետո 365 օր:

Մոտ 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի վարկային միջոցներով և ՀՀ պետական բյուջեից:

Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. մարտի 16-ը՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):

Մրցույթի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://armroad.am/en/procurement/tenders

  • Կիսվել: