Հայտարարված է մրցույթ՝ Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի
Հայտարարված է մրցույթ՝ Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
՛՛Լավ հնարավորություն հատկապես գյուղական համայնքների դպրոցների համար. հայտարարված է մրցույթ՝ Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի։
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես արդեն իսկ դպրոցական այգի ունեցող, այնպես էլ նման այգի ունենալու ցանկություն և նախագիծ ունեցող դպրոցները։
Դիմելու վերջնաժամկետը ս.թ. մայիսի մեկն է։
Հաղթող դպրոցը կստանա դրամաշնորհ՝ երեք հազար ԱՄՆ դոլարի չափով, ավելի մեծ այգի հիմնելու կամ դպրոցական արտադրությունը մեծացնելու համար։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան արժեքավոր մրցանակներ (մրգերի և բանջարեղենի չորանոց, սառցարան՝ մթերքը պահպանելու համար)։