շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը կոչ է անում մասնակցել տարեվերջյան Սուրբ Պատարագին

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը կոչ է անում մասնակցել տարեվերջյան Սուրբ Պատարագին

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում մասնակցել տարեվերջյան Սուրբ Պատարագին:
 
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Սիրելի՛ հայրենակիցներ, սգակիր քույրեր ու եղբայրներ,
 
Այս կիրակի՝ դեկտեմբերի 27-ին, հայոց բոլոր եկեղեցիներում կմատուցվի տարվա վերջին Ս. Պատարագը:
 
Մասնակցենք սրբազան արարողությանը և զորանանք Ս. Հաղորդության խորհրդով: Եվս մեկ անգամ մեր ակնածանքն ու զորակցությունը հայտնենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, աղոթենք Հայոց աշխարհի անսասանության համար, մեր հերոս նահատակների հոգու խաղաղության համար, միասնականության և համերաշխության աղոթքով վերանորոգենք մեր հավատն ու համախմբվենք Հայաստանի առաջիկա հաղթանակների շուրջ՛՛:
 
 
 

  • Կիսվել: