Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ից սկսած՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հիշեցնենք, որ այսօր 44 տարեկան հասակում մահացել է սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն:
Նա արդեն մի քանի օր էր, ինչ գտնվում էր «Միքայելյան» հիվանդանոցում (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ): Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով: