Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա նկարով ուսապարկ-խրտվիլակ
Քաղաքացիները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (հայտնի որպես Շիշ բռնող) տան հարակից խաչմերուկում տեղադրել են ուսապարկ-խրտվիլակ՝ պատգամավորի նկարով, տեղեկացնում է yerkir.am-ը:
Հիշեցնենք, որ նման դեպքեր օրեր առաջ նույնպես գրանցվել էին:
Այսպես՝ քաղաքացիները դագաղ էին տեղադրել ԱԺ իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի տան մոտ:
Բացի այդ՝ դրանից առաջ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի տան մոտ քաղաքացիները ձվերով ու ծիծակներով ակցիա էին արել։
Մեկ այլ իմքայլական պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի տան մոտ էլ քաղաքացիները տեղադրել էին ծաղկեպսակ։