հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայկ Մարությանը հայտնել է կարմիր լույսի տակով անցնողների ու հայհոյողների մասին․ ահազանգ ոստիկանությանը

Հայկ Մարությանը հայտնել է կարմիր լույսի տակով անցնողների ու հայհոյողների մասին․ ահազանգ ոստիկանությանը

Aravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 4-ին ժամը 04.30-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Մարությանը եւ հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաեւ ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել:

Կատարվում է նախաքննություն:

Ըստ մեր տեղեկությունների, ոստիկանություն ահազանգողը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է:

  • Կիսվել: