երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Հայկ Մարությանը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ

Հայկ Մարությանը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
 
Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության, «Կանաչ քաղաք», ինչպես նաև ավտոբուսների ձեռքբերման հետ կապված ծրագրերի մանրամասները:
 
Քննարկվել են նաև համագործակցության հեռանկարները քաղաքային տնտեսության այլ ծրագրերի շրջանակներում։

  • Կիսվել: