շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հայերի միության փոխնախագահը մանրամասներ է պատմում Ուկրաինայում զոհված հայի և երկրում տիրող իրավիճակի մասին

Հայերի միության փոխնախագահը մանրամասներ է պատմում Ուկրաինայում զոհված հայի և երկրում տիրող իրավիճակի մասին

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը հաստատեց ավելի վաղ տարածված տեղեկությունը, որ ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել։

Ըստ Մկրտչյանի տեղեկությունների՝ զոհվածը Խերսոնի բնակիչ է, միջին տարիքի տղամարդ։ Վահիկ Սողոմոնյանն ընտանիքի հետ էր ապրում։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն ասում է՝ տեղեկություն չունեն, թե դեպքն ինչպես է պատահել։

Անդրադառնալով Խերսոնում տիրող իրավիճակին՝ Մկրտչյանն ասաց, որ քաղաքը շրջափակված է, սննդի ու դեղորայքի խնդիր կա: Նրա տեղեկացմամբ՝ գրեթե նույն պատկերն է նաև Կիևում․ «Տրանսպորտը, մետրոն գրեթե չեն գործում, կայարանները օգտագործվում են որպես ապաստարաններ»։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը ներկայացնում է, թե Ուկրաինայի որ քաղաքներում է ավելի ծանր իրավիճակ․ «Ուկրաինայի արևելյան հատվածներում հոսանքի, ջրի խնդիր կա։ Խարկովում, Չեռնիգովում ծանր իրավիճակ է։ Չեռնիգովը շրջափակման մեջ է, բայց ռուսները քաղաք չեն մտնում․ ուկրաինական դրոշ է ծածանվում։ Ռուսները մտել են Խերսոն, հանդիպել են քաղաքապետի հետ ու հեռացել կենտրոնից, բայց քաղաքը շրջափակման մեջ է»,- պատմեց Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նյութը՝ ըստ Factor TV-ի:

  • Կիսվել: