հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայէկոնոմբանկի մասին սուտ լուրեր են տարածում. իրականությունը խեղաթյուրելով վնասում են բանկի բարի համբավը. հայտարարություն

Հայէկոնոմբանկի մասին սուտ լուրեր են տարածում. իրականությունը խեղաթյուրելով վնասում են բանկի բարի համբավը. հայտարարություն

Արդեն քանի օր է՝ տարբեր սոցիալական ցանցերով և լրատվական կայքերով հրապարակվում են տեղեկություններ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կողմից իբր թե ավանդատուների ավանդները չվերադարձնելու վերաբերյալ: Հրապարակվող գրառումները և տեղեկությունները ներկայացվում են այնպես՝ կարծես թե Բանկը խախտում է օրենսդրությամբ սահմանված որևէ իրավական պահանջ և ուղղակի խուսափում է վերադարձնել իր հաճախորդների ավանդները:

Սույնով ցանկանում ենք տեղեկացնել, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այլ ընդամենը փորձ է կատարվում վնասել Բանկի գործարար համբավը, որի կանխման ուղղությամբ Բանկն արդեն իսկ համապատասխան միջոցներ է ձեռնարկում: Ինչ վերաբերում է հրապարակումներով ներկայացվող քրեական գործին, ապա հարկ ենք համարում արձանագրել, որ տվյալ քրեական գործով թե՛ Բանկը, թե՛ ավանդատուները հանդիսանում են տուժող, այսինքն՝ քրեական գործի հարուցման առիթ հանդիսացած արարքը խախտել է ոչ միայն որոշակի շրջանակի անձանց իրավունքներն ու շահերը, այլ նաև՝ Բանկի:

Միաժամանակ, առաջնորդվելով անմեղության կանխավարկածով, հայտարարում ենք, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները կարող են հաստատվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատավճռով, և միայն տվյալ դեպքում Բանկը կարող է առաջնորդվել այդ նույն դատավճռով սահմանված պահանջներով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում ձեռնպահ մնալ անտեղի, անհիմն և Բանկի համբավն արատավորող հայտարարություններից ու հրապարակումներից:

  • Կիսվել: