ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 «Հայբիզնեսբանկը» խրախուսել է Ծաղկաձորի հանգստյան տների մեկուսարաններում հերթապահող բժիշկներին

«Հայբիզնեսբանկը» խրախուսել է Ծաղկաձորի հանգստյան տների մեկուսարաններում հերթապահող բժիշկներին

«Հայբիզնեսբանկը» կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով խրախուսել է Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի այն անդամներին, որոնք այս ընթացքում հերթապահություն են իրականացրել Ծաղկաձորի հանգստյան տների մեկուսարաններում:

Բանկը դրամական պարգևներ է տրամադրել շտապօգնության և ընտանեկան շուրջ 30 բժիշկների, բուժքույրերի, այլ բուժաշխատողների:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է «Հայբիզնեսբանկի»  այս նախաձեռնությունը՝ շնորհակալ լինելով մշտապես իրենց կողքին լինելու համար:

«Հայբիզնեսբանկն» իր երախտագիտությունն է հայտնում բոլոր բուժաշխատողներին, որոնք այս օրերին շարունակում են իրենց անձնվեր աշխատանքը, ինչպես նաև Կոտայքի մարզպետարանին՝ արդյունավետ համագործակցության համար: Բանկը շարունակելու է աջակցության ծրագրերը՝ նպատակ ունենալով առաջիկայում ևս իրականացնել բուժաշխատողներին սատարող միջոցառումներ:

 

  • Կիսվել: