երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայբիզնեսբանկի Իջևանի մասնաճյուղի կառավարիչը, ոսկերիչն ու գանձապահը հայտնվել են դատարանում․ ինչ է կատարվել

Հայբիզնեսբանկի Իջևանի մասնաճյուղի կառավարիչը, ոսկերիչն ու գանձապահը հայտնվել են դատարանում․ ինչ է կատարվել

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հրանտ Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել։

Նա, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող՝ Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի Իջևանի մասնաճյուղի կառավարիչ, համաձայնության գալով նույն բանկի ոսկերիչ Գարիկ Մալաքյանի հետ, 2020թ օգոստոսից մինչև 2021թ մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում, թվով 7 վարկառուների՝ Հասմիկ Ստեփանյանի, Մայա Թանանյանի, Անահիտ Մադաթյանի, Արամայիս Միրզոյանի, Դավիթ Լալազարյանի, Արտուշ Ղուկասյանի և Մարիետա Ստեփանյանի անվամբ ընդհանուր 2.761.1 գրամ ընդհանուր քաշով 583 հարգի ոսկյա իրերի փոխարեն գրավադրել են ընդհանուր՝ 691.6 գրամ, որից 222.1 գրամը 583 հարգի ոսկյա, իսկ 468,9 գրամը այլ մետաղներից պատրաստված իրեր։

Դրանց քանակի և տեսակի վերաբերյալ Գարիկ Մալաքյանի հետ նախնական համաձայնությամբ պատրաստել են ակնհայտ կեղծ պայմանագրեր, որոնք օգտագործելով ստացել են ընդհանուր՝ 51.063.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 51.063.000 ՀՀ դրամի գույքային վնաս
Գարիկ Մալաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող՝ Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի Իջևանի մասնաճյուղի ոսկերիչը, համաձայնության գալով նույն բանկի կառավարիչ Հրանտ Ղալթախչյանի հետ, 2020թ օգոստոսից մինչև 2021թ մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում, թվով 7 վարկառուների՝ Հասմիկ Ստեփանյանի, Մայա Թանանյանի, Անահիտ Մադաթյանի, Արամայիս Միրզոյանի, Դավիթ Լալազարյանի, Արտուշ Ղուկասյանի և Մարիետա Ստեփանյանի անվամբ ընդհանուր 2.761.1 գրամ ընդհանուր քաշով 583 հարգի ոսկյա իրերի փոխարեն գրավադրել են ընդհանուր՝ 691.6 գրամ, որից 222.1 գրամը 583 հարգի ոսկյա, իսկ 468,9 գրամը այլ մետաղներից պատրաստված իրեր, որոնց քանակի և տեսակի վերաբերյալ Հրանտ Ղալթախչյանի հետ նախնական համաձայնությամբ պատրաստել են ակնհայտ կեղծ պայմանագրեր, որոնք օգտագործելով ստացել են ընդհանուր՝ 51.063.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 51.063.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Ալլա Բեկնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող՝ Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի Իջևանի մասնաճյուղի ՀՍԴԳ բաժնի գանձապահ,պարտականություն ունենալով վարկային պայմանագրերի արդյունքում ստացված գումարները հանձնել հիշյալ իրերը գրավադրված անձանց, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները:

Օժանդակել է Հրանտ Ղալթախչյանին և Գարիկ Մալաքյանին, ովքեր 2020թ օգոստոսից մինչև 2021թ մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում, թվով 7 վարկառուների՝ Հասմիկ Ստեփանյանի, Մայա Թանանյանի, Անահիտ Մադաթյանի, Արամայիս Միրզոյանի, Դավիթ Լալազարյանի, Արտուշ Ղուկասյանի և Մարիետա Ստեփանյանի անվամբ ընդհանուր 2.761.1 գրամ ընդհանուր քաշով 583 հարգի ոսկյա իրերի փոխարեն գրավադրել են ընդհանուր՝ 691.6 գրամ, որից 222.1 գրամը 583 հարգի ոսկյա, իսկ 468,9 գրամը այլ մետաղներից պատրաստված իրեր, որոնց արդյունքում ստացված ընդհանուր՝ 51.063.000 ՀՀ դրամը Գարիկ Մալաքյանի և Հրանտ Ղալթախչյանի կողմից տնօրինելուն օժանդակելու նպատակով առձեռն հանձնել է վերջիններիս:

  • Կիսվել: