չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հայաստանը Վրաստանից մեքենաների արտահանմամբ 4-րդն է

Հայաստանը Վրաստանից մեքենաների արտահանմամբ 4-րդն է

Հայաստանը Վրաստանից ավտոմեքենաներ արտահանող երկրների TOP-10 երկրների շարքում է և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, սա 2025 թվականի առաջին եռամսյակի՝ հունվար-մարտ ամիսների տվյալն է, գրում է aliq.ge-ն:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2025 թվականի առաջին եռամսյակում՝ հունվար-մարտ ամիսներին, ավտոմեքենաների ներմուծումը Վրաստան փոքր-ինչ աճել է, թեև մարդատար ավտոմեքենաները երկրի ապրանքաշրջանառության խոշորագույն ապրանքների վարկանիշում առաջին տեղն են զբաղեցնում թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ծավալներով։

Տարվա այս ժամանակահատվածում ավտոմեքենաների ներմուծումը նվազել է չնչին 0,3 տոկոսով և կազմել 622,2 մլն ԱՄՆ դոլար, որը կազմում է ամբողջ ներմուծման 14,8 տոկոսը։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա Վրաստանից վաճառվել է ավելի քան կես միլիարդ արժողությամբ ավտոմեքենաներ, որը կազմում է ընդհանուր արտահանման 35,7 տոկոսը, իսկ նախորդ տարվա համեմատ աճել է 12,8 տոկոսով։

2025 թվականի առաջին 3 ամիսներին մարդատար ավտոմեքենաներ արտահանող TOP-10 երկրները.

  1. Ղրղզստան՝ 268,5 մլն դոլար (8506 միավոր),
  2. Ղազախստան՝ 146,6 մլն դոլար (8227 միավոր),
  3. Ադրբեջան՝ 50,7 մլն դոլար (1957 միավոր),
  4. Հայաստան՝ 12,1 մլն դոլար (530 միավոր),
  5. Տաջիկստան՝ 8,4 մլն դոլար (350 միավոր),
  6. Ուզբեկստան՝ 6,5 մլն դոլար (545 միավոր),
  7. Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 1,4 մլն դոլար (27 միավոր),
  8. Ուկրաինա՝ 1,4 մլն դոլար (146 միավոր),
  9. Թուրքիա՝ 956,6 հազար դոլար (88 միավոր),
  10. Մոլդովա՝ 717,1 հազար դոլար (61 միավոր:

2025 թվականի առաջին 3 ամիսների ընթացքում մարդատար ավտոմեքենաներ ներմուծող TOP-10 երկրները.

  1. ԱՄՆ՝ 351,9 մլն դոլար (28 հազար 115 միավոր),
  2. Գերմանիա՝ 94,7 մլն դոլար (1371 միավոր),
  3. Ճապոնիա՝ 74,3 մլն դոլար (2882 միավոր),
  4. Թուրքիա՝ 17,9 մլն դոլար (394 միավոր),
  5. Միացյալ Թագավորություն՝ 12,9 մլն դոլար (140 միավոր),
  6. Բելգիա՝ 9,4 միլիոն դոլար (224 միավոր),
  7. Չինաստան՝ 8,7 մլն դոլար (858 միավոր),
  8. Կանադա՝ 7 մլն դոլար (382 միավոր),
  9. Իտալիա՝ 6,7 մլն դոլար (42 միավոր),
  10. Չեխիա՝ 6,3 մլն դոլար (298 միավոր)։

  • Կիսվել: