երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Հայաստանը Վրաստան կատարած զբոսաշրջիկների թվով զիջում է միայն ՌԴ-ին և Թուրքիային

Հայաստանը Վրաստան կատարած զբոսաշրջիկների թվով զիջում է միայն ՌԴ-ին և Թուրքիային

2025 թվականի առաջին կեսին Վրաստան է այցելել 3,2 միլիոն միջազգային ճանապարհորդ, ինչը 4,6%-ով ավելի է, քան 2024 թվականին։

«Sputnik Грузия-ի» հաղորդմամբ՝ Հայաստանից այցելությունների թիվը կազմել է 390․000։

Հայաստանը Վրաստան կատարած զբոսաշրջիկների թվով զիջում է միայն ՌԴ-ին և Թուրքիային։

Այցելուների թվով առաջինը ՌԴ-ն է՝ 581.100 զբոսաշրջիկ։ Զբոսաշրջիկների թվով երկրորդը Թուրքիան է՝ 533.600 այցելու։

 

  • Կիսվել: