երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայաստանը պատրաստ է քննարկելու «Պլատոն» համակարգի ներդրման հնարավորությունը

Հայաստանը պատրաստ է քննարկելու «Պլատոն» համակարգի ներդրման հնարավորությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Պլատոն» համակարգը ներդրած «ՌՏ-ինվեստ տրանսպորտային համակարգեր» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Անտոն Զամկովին և Հայաստանյան «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանին։

Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար և նշել, որ հայկական կողմը հետաքրքրված է անհրաժեշտ նախադրյալների առկայության դեպքում Հայաստանում համակարգի ներդրման հնարավորությունները քննարկելու հարցում, ինչպես նաև այլ երկրներում համակարգի ներդրման հետ կապված փորձառությամբ։

Անտոն Զամկովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ համակարգի ներդրման ռուսաստանյան փորձառությամբ կիսվելու, ինչպես նաև հետագայում համագործակցության պատրաստակամություն հայտնելով։

«Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նույնպես ոլորտում համագործակցելու և համապատասխան աջակցություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներդրման հետ կապված համապատասխան օրենսդրական պահանջները, համակարգի տեխնիկական հնարավորություններն ու առանձնահատկությունները՝ պայմանավորվելով հանդիպումների շարունակակության շուրջ։

 

  • Կիսվել: