ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը կներկայացվի Բեռլինի ITB-2023 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանը կներկայացվի Բեռլինի ITB-2023 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն ու մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Ֆլորա Աթոյանը մարտի 5-9-ը կգործուղվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ մասնակցելու «ITB Internationale Tourismus-Börse Berlin 2023» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։ Համապատասխան որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Ֆլորա Աթոյանին 2023 թվականի մարտի 5-9-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ «ITB Internationale Tourismus-Börse Berlin 2023» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ։

 

  • Կիսվել: