չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով․ նախարար

Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով․ նախարար

 
Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով: Այս մասին իր գրառման մեջ հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան։
 
Նա, մասնավորապես, նշել է․
 
"Մեր բուժաշխատողները մի կողմից պայքարում են պացիենտների առողջացման համար, մյուս կողմից իրականցնում են օրական 20000-ից ավել պատվաստում:
 
Սիրելի քաղաքացիներ օր առաջ պատվաստվեք, կանգնեք մեր բժիշկների կողքին, օգնեք հաղթահարելու այս աղետը!!!
 
Շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին, Նորվեգիայի կառավարությանը և ժողովրդին, Մոդեռնա ընկերությանը՝ սոլիդարության համար։"

  • Կիսվել: