հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանում յուրաքանչյուր ժամում ծնվում է 4 երեխա, մահանում՝ 4 մարդ. ԱՎԿ

Հայաստանում յուրաքանչյուր ժամում ծնվում է 4 երեխա, մահանում՝ 4 մարդ. ԱՎԿ

2020 թ-ին Հայաստանում բնակվող 100 մարդուց 37-ը բնակվում է Երևանում, 63-ը՝ մարզերում:

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի Հանրապետության բնութագիրը 2020 թվականին 100 մարդու հաշվարկով» ցուցանիշների համաձայն՝ Հայաստանում բնակվող 100 մարդուց 53-ը կին է, 47-ը՝ տղամարդ, 21-ը երեխա է, 64-ը աշխատանքային տարիքի, 15-ը՝ կենսաթոշակային տարիքի:

Հայաստանում բնակվողներից 96-ը քրիստոնյա է, 4-ը՝ դավանում է այլ կրոնների, 98-ն ազգությամբ հայ է, 2-ն այլազգի են:

2020 -ին կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ յուրաքանչյուր ժամում ծնվում է 4 երեխա, մահանում՝ 4 մարդ:

15 և բարձր տարիքի 100 մարդուց 60-ն ամուսնացած է, 40-ը՝ ոչ, նրանք կամ ամուսնացած չեն, կամ ամուսնալուծված են, կամ այրի:

100 տնային տնտեսություններից գրեթե բոլորն ունեն էլեկտրամատակարարում, 90-ն ունեն կենտրոնացված գազամատակարարում, 96-ը՝ կենտրոնացված ջրամատակարարման համակարգի հասանելիություն, 99-ն ունի սառնարան, 96-ը՝ հեռուստացույց:  

  • Կիսվել: