հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Հայաստանում սկսվել են հայատառ էլփոստի գործարկման աշխատանքները․ Երևանում այդ առիթով կհրավիրվի միջազգային համաժողով

Հայաստանում սկսվել են հայատառ էլփոստի գործարկման աշխատանքները․ Երևանում այդ առիթով կհրավիրվի միջազգային համաժողով

Հայաստանում արդեն սկսվել են լիովին հայատառ էլփոստի գործարկման և «.հայ» դոմենային տիրույթի զարգացման աշխատանքները, այդ առիթով մարտի 28-ին Երևանում հրավիրվելու է միզազգային համաժողով, որը կհյուրընկալի պատվիրակներ մի շարք երկրներից։

Դոմենային անուննների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի (ICANN) հետ համագործակցությամբ՝ համաժողովը կազմակերպում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, որը որպես «.հայ» և «.am» դոմենային անունները կառավարող կազմակերպություն, ստանձնել է Հայաստանում շարժումն առաջ տանելու գործը։

Աշխարհում առաջին անգամ այս տարի կնշվի «Համընդհանուր ընդունման օրը»՝ «Ինտերնետը՝ բոլորի համար» խորագրով։ Հայաստանն ավելի քան 40 երկրից ընտրվել է որպես տարածաշրջանային համաժողովը հրավիրող երկիր՝ խաղաղօվկիանոսյան և ասիական տարածաշրջանի համար։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն միջազգային համաժողովում կներկայացնի հայատառ «.հայ» դոմենի ընդունման և լիովին հայատառ էլ-փոստերի (օրինակ՝ հայատառ@էլհասցե.հայ) գործարկման հնարավորությունը։

«Համընդհանուր ընդունում» շարժման նպատակն ազգային տառերով դոմենները և էլ-փոստերը համաշխարհային մակարդակում տեխնիկապես ընդունելի և գործարկելի դարձնելն է։ Այսպիսով, ինտերնետը ու ազգային դոմեններով, օրինակ՝ «.հայ», «.中国» (Չինաստան), «.срб» (Սերբիա) կամ «.ලංකා»  (Լանկա) էլփոստերը հասանելի և մատչելի կդառնան բոլորի համար։

  • Կիսվել: