հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում, Սիրայում և աֆրիկյան երկրներում ռուսական դպրոցներ կստեղծվեն. ՌԴ կրթության փոխնախարար

Հայաստանում, Սիրայում և աֆրիկյան երկրներում ռուսական դպրոցներ կստեղծվեն. ՌԴ կրթության փոխնախարար

՛՛Ռուսաց լեզվի պաշտպանության, աջակցության և առաջխաղացման ոլորտում պետական քաղաքականության կատարելագործման մասին՛՛ կլոր սեղանի ժամանակ ՌԴ կրթության փոխնախարար Տատյանա Վասիլևան հայտարարել է, որ Ռուսաստանի կրթության նախարարությունը մշակում է Հայաստանում, Սիրիայում և աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցների ստեղծման հարցը:

Նա հավելել է, որ աշխատանքներ են տարվում աֆրիկյան, ասիական-խաղաղօվկիանոսյան, լատինաամերիկյան տարածաշրջանների ավելի քան 60 երկրներում ռուսերենով կրթության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ:

՛՛Նման կենտրոնների բացումը նպաստում է ոչ միայն մեր լեզվի առաջխաղացմանը, այլև մշակույթին, ավանդույթներին ծանոթանալուն՛՛,-ասել է Վասիլևան:

  • Կիսվել: