չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Հայաստանում սգո օր կհայտարարվի

Հայաստանում սգո օր կհայտարարվի

«Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ ՀՀ-ում սգո օր է հայտարարվելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ կառավարության լրատվական վարչությունից:

Հարցին՝ ե՞րբ է հայտարարվելու, Կառավարությունից նշեցին, որ դեռ օրը հայտնի չէ. ամենայն հավանականությամբ փրկարարական աշխատանքները ավարտելուց հետո:
 

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 7 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կա երկու տասնյակից ավելի անհետ կորած:

 

 

  • Կիսվել: