ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությունը. Ավինյան

Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությունը. Ավինյան

Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տեղական արտադրությունը։ Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք նաև նախաձեռնել ենք թեստավորման արտադրություն ՀՀ-ում: Եվ ներկրված 100 հազար ռեագենտներով արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է ՀՎԿԱԿ-ին»,- ասաց պարետը:

Պարետն ասաց, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը օրական կարող է արտադրել 3000-5000 թեստ:

  • Կիսվել: