շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում մահերի կեսը պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններով

Հայաստանում մահերի կեսը պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններով

Հայաստանում մահերի կեսը պայմանավորված է սիրտ- անոթային հիվանդություններով: Այս մասին «Դիսլիպիդեմիա. ախտորոշում և վարման արդի մոտեցումները» թեմայով երկօրյա գիտագործնական միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ արյան պլազմայում խոլեստերինի բարձր կոնցենտրացիան հանդիսանում է սիրտ -անոթային հիվանդությունների ռիսկի գործոն: «Դիսլիպիդեմիան ճարպային փոխանակության խախտումն է: Այսպիսի գիտաժողովները նպաստում են մեր մասնագետների մոտ ավելի լավ արմատավորել այս խնդրի հայտնաբերման, կանխարգելման և բուժման նորագույն մոտեցումները»,-ասաց նա:

ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն իր խոսքում նշեց, որ նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է սրտանոթային հիվանդությունների բուժման, կանխարգելման , հայտնաբերման աշխատանքային խումբ: «Այդ խմբի աշխատանքների շնորհիվ մենք հնարավորություն կունենանք էլ ավելի  կարևորել ոլորտում առկա խնդիրները և գտնել այն լուծումները, որը որ կբերի բուժման որակի բարձրացմանը, մեր բնակչության առողջության բարելավմանը»,-հավելեց փոխնախարարը:

  • Կիսվել: