չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել. Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել. Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել: Այս մաիսն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց մամուլի ասուլիսի ընթացքում:

Նա նշեց. «Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 006 դեպք, որոնցից 10 144-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 364  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 98 117 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 372: Արձանագրվել է մահվան ևս 126 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

  • Կիսվել: