հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 25-ով՝ դառնալով 290

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 25-ով՝ դառնալով 290

Հայաստանում մարտի 26-ի ժամը 10։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 290 դեպք։ Այսպիսով երեկվա հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 25-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 18 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 272 մարդ։ Թեստի բացասական արդյունք է գրանցվել 1440 դեպքում։

Հիշեցնենք՝  Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարվել է արտակարգ դրություն։ Որոշում է կայացվել մարտի 24-ից մեկ շաբաթով սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժը, դադարեցնել միջմարզային, մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը։ Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում  քաղաքացիների տեղաշարժը հսկելու համար։

  • Կիսվել: