ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման մասին

Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, իբր, կասեցվել է։

Մասնավորապես, իշխանամետ Oxu.az պարբերականը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշումը մտահոգություն է առաջացրել Բաքվում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այս քայլն անվանել է «պատմական իրադարձությունների քաղաքականացում» և Իսրայելի կողմին կոչ է արել վերանայել իր որոշումը։

Ինչպես նշել է պարբերականը, Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները մնում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Այդ պատճառով Բաքվում ակնկալում էին, որ այս հարցում դիրքորոշումը կհամապատասխանի Անկարայի մոտեցմանը, որի համար Հայոց ցեղասպանության ճանաչման թեման առանձնահատուկ նշանակություն ունի։

Ըստ Oxu.az-ի վարկածի՝ Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն Իսրայելում աննկատ չի մնացել։ Որոշ ժամանակ անց կառավարության որոշման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումը տարածվել է իսրայելցի փորձագետների, քաղաքական գործիչների և առաջատար լրատվամիջոցների շրջանում։ Ինչպես հավաստիացրել է ադրբեջանական պարբերականը, քննարկման բազմաթիվ մասնակիցներ եկել են այն եզրակացության, որ այս նախաձեռնությունը չի բխում Իսրայելի ազգային շահերից և կարող է բարդացնել հարաբերությունները նրա առանցքային տարածաշրջանային գործընկերների հետ։

  • Կիսվել: