չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 230-ով, բուժվածներինը՝ 255-ով

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 230-ով, բուժվածներինը՝ 255-ով

Մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և անխարգելման ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք և 255 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 27 է։

  • Կիսվել: