չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Հայաստանում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայաստանում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Արարատի մարզում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: