Հայաստանում Իրանի դեսպանատանը սգո մատյան կբացվի Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը սգո մատյան կբացվի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ:
«Սգո մատյանը բաց կլինի այսօր՝ 15:00-17:00-ն, և վաղը, ժամը 11:00-13:00-ն»,-նշել են դեսպանատնից։