չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանում՝ ինչպես տանը. հայտնի բլոգերին հիացրել է հայկական հյուրընկալությունը

Հայաստանում՝ ինչպես տանը. հայտնի բլոգերին հիացրել է հայկական հյուրընկալությունը

Ամերիկացի հայտնի բլոգեր Դևիդ Հոֆմանը հոկտեմբերին այցելել է Հայաստան, այդ թվում և՝ Արցախ: Ըստ նրա՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ չի կարելի գնալ 2-3 օրով, և եթե իսկապես ցանկություն կա այն տեսնելու, ապա նվազագույնը 15 օր է պետք:

«Հայաստանն իսկապես այն հյուրընկալ երկրներից է, որտեղ ես եղել եմ: Մարդիկ շատ բարեհոգի են, բոլորը քեզ գրկաբաց ընդունում են: Ամեն տեղ արդեն հինգ րոպեից ինձ զգում եմ՝ ինչպես տանը»,-ասել է Հոֆմանը:

Բլոգերը նշել է, որ շատերը կարող են ասել, որ Հայաստանում չափից շատ եկեղեցիներ կան, բայց իր համար յուրաքանչյուրը յուրօրինակ է: Նրան հատկապես հիացրել են իրենց հնությամբ ու պատմությամբ աչքի ընկնող Տաթևի վանքն ու Նորավանքը

  • Կիսվել: