Հայաստանում հսկողության տակ պահվող չինացու մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել
Հայաստանում բժիշկների հսկողության տակ պահվող չինացու մոտ ռենտգեն հետազոտության արդյունքում թոքաբորբ չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հայաստանում բժիշկները հսկողության տակ են պահում երկու չինացու. նրանցից մեկն ունի 37 աստիճան ջերմություն, մյուսը ջերմություն չունի: Նրանց թույլ չեն տվել Հայաստանից գնալիս հատել Վրաստանի սահմանը։ Նրանք այժմ գտնվում են առանձին բոքս-մեկուսարաններում: Թեև հետազոտության արդյունքում 37 աստիճան ջերմություն ունեցող չինացու մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել, սակայն նրանք դեռ կշարունակեն մնալ հսկողության տակ:
Նոր կորոնավիրուսին բնորոշ է կարճ ժամանակում ինֆիլտրատիվ թոքաբորբի առաջացումը: